ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Գիշերը շփման գծում

Գիշերը շփման գծում
04.02.2017 | 15:00

Փետրվարի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը 60 և 82- միլիմետրանոց ականանետներից, ՀԱՆ-17 տիպի նռնականետներից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 250 կրակոց:

Շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը 60 և 82 մմ-ոց ականանետներից արձակել է 98 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում դիմել պատասխան գործողությունների: Այժմ իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ